Բանակից խուսափող հարյուր քաղաքացի արձագանքել են Հայաստան վերադառնալու Փաշինյանի կոչին

Փաշինյանի կոչից հետո երեք անգամ ավելի շատ զորակոչիկ է հայրենիք վերադարձել, քան նախորդ տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստան վերադառնալու Նիկոլ Փաշինյանի կոչին 40 օրվա մեջ 100 մարդ է հետևել։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը:

Նիկոլ Փաշինյանը ճաշեց զինվորների հետ ու գոհ մնաց. տեսանյութ

«Հունիսի 1–ից հուլիսի 10–ն ընկած ժամանակաշրջանում Հայաստան են վերադարձել 27 տարին չլրացած մոտ հարյուր հետախուզվող անձ։ Այդ թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», – ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոստացավ նոր մոտեցում ցուցաբերել ծառայությունից խուսափելու համար հետախուզվող անձանց նկատմամբ, եթե նրանք Հայաստան վերադառնան։

Մուրադյանն ասում է, որ Փաշինյանի կոչի ու ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ, զորակոչիկները որոշել են ինքնակամ Հայաստան վերադառնալ։

Նա նշեց, որ դեպքեր են եղել, որ քաղաքացիները խնդիրների են բախվել միայն Ռուսաստանի սահմանը հատելիս, քանի որ խուզարկության մեջ են եղել։

Զինապարտները Նիկոլ Փաշինյանի կոչին չեն արձագանքել

Մուրադյանը առաջարկել է խուզարկության մեջ գտնվող զորակոչիկներին, որոնք պատրաստվում են Հայաստան վերադառնալ, նախապես բարեկամների միջոցով զգուշացնեն ՀՀ իրավապահ մարմիններին` սահմանին խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար։ Մուրադյանի խոսքով` վերադառնալիս զորակոչիկներին սահմանին կամ օդանավակայանում չեն պահի։

Բացի այդ, նա նշեց` Հայաստան են վերադարձել կամ զինծառայություն անցնելու տարածքային բաժիններ են դիմել ևս մոտ 200 մարդ, որոնք նախկինում հաշվառման չեն եղել։ Նրանց տվյալները պաշտպանության նախարարություն են փոխանցվել։

Հունիսի 1–ից հուլիսի 10–ը 120 չծառայած քաղաքացի, որոնց 27 տարեկանը չի լրացել, զինծառայությունից խուսափելու համար օրենքով սահմանված վճարումներ են կատարել։ Այդ թիվը 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (35 մարդ)։

Ընդհանուր առմամբ, տվյալ պահին 27 տարեկանը չլրացած ՀՀ 11 հազար քաղաքացի ծառայությունից խուսափելու համար խուզարկության մեջ են։