ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Ես արժանավայել կյանքով եմ ապրել, ես մաքուր մարդ եմ»

ԱԺ հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վստահեցնում է` չարաշահումներ չի արել, օրենքի առաջ պատասխանելու պատճառ չունի:
Sputnik
Ալիկ Սարգսյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալիկ Սարգսյանն անդրադարձավ Արարատի նախկին մարզպետի մեղադրանքներին:

«Ես մաքուր եմ ապրել, ոչ մի չարաշահում չեմ արել, և իմ խիղճը հանգիստ է»,- հայտարարեց Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր հսկայական կարողության մասին լուրերին, պատգամավորը վստահեցրեց` ամեն ինչի դիմաց ունի համապատասխան բացատրություն և արդարացում:

«Ցանկացած մարդ, Հայաստանի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք ունի, Սահմանադրությունը կարդացեք: Ես կխոսեմ սեփականություն ունենալու տեսանկյունից և կհիմնավորեմ»,- լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետը` միաժամանակ հերքելով, որ ունի բենզալցակայաններ ու այլ բիզնեսներ:

Նա հորդորեց գնալ Արտաշատ և հարցնել՝ ով ով է, Սարգսյանը վստահեցրեց` բոլորը կբացատրեն: