ՌԱԴԻՈ

Ոսկանյան. Իրանական հովանավորչությունը վայելող ընդդիմությունն Ադրբեջանում ունի լուրջ դիրքեր

Երեկ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած ցույցի ու բախումների և դրանց ծնող հետևանքների մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսում իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Sputnik
Վարդան Ոսկանյան

Նրա խոսքով` շիայական գաղափարախոսություն դավանող քաղաքական խմբերը գործում են ոչ միայն Ադրբեջանի ափշերոնյան թերակղզու հատվածում, այլ նաև ծայր հարավարևելքի թալիշաբնակ տարածքում, որտեղ շիայական իսլամը մշտապես ունեցել է ամուր դիրքեր, որտեղ էլ և կենտրոնացած են եղել հիմնական ընդդիմադիր կառույցները։

«Մեկ մարդու ձերբակալությունը հանգեցրել է բողոքի ակցիանների, որոնց արդյունքում տեղի է ունեցել բախում նաև ոստիկանության հետ։ Սա ցուցիչ է, որ Գանձակում (Գյանջա) մենք ունենք շիայական գաղափարախոսության հետևորդ մեծ թվով մարդիկ, որոնք կարող են բողոքի ակցիաններ իրականացնել, և որը կհանգեցնի ճգնաժամային իրավիճակի»,–ասում է Ոսկանյանը։

Իրանագետի կարծիքով` գործ ունենք մի հետաքրքիր երևույթի հետ, որ իրանական ոչ բացահայտ հովանավորչությունը վայելող ընդդիմությունը, դավանելով իրանական տիպի քաղաքական իսլամ, Ադրբեջանում ստանձնում է լուրջ դերակատարություն, և այդ դերակատարությունը արտահայտվում է այսօրվա իշխանություններին հիմնական ընդդիմադիր լինելու գործոնով։