Հայի պատճառով Լեհաստանի բյուջեից 3 միլիոն դոլար է պակասել

Նա 18 հոգանոց բանդայի ղեկավարն է։ Լեհաստանի բյուջեից ավելի քան երեք միլիոն դոլար է պակասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Լեհաստանում սիգարետային մաքսանենգերի դեմ հերթական դատավարությունն է սկսվել։ Լեհական Gazeta Wyborcza–ն հայտնում է, որ մեղադրյալների աթոռին են հայտնվել Հայաստանի ու Լեհաստանի 18 քաղաքացի։

«Նրանք մեղադրում են ծխախոտի մաքսանենգության ու ապօրինի վաճառքի, նաև հարկերից խուսափելու մեջ», – հայտնել է Մարտա Զավադա–Դիբեկը, Կատովիցե քաղաքի շրջանային դատախազության ներկայացուցիչը։

Ինչ կապիկներ է Հայաստանն արտահանել Ռուսաստան, և ինչու են դրանք վախեցրել ռուսական կողմին

Քննության տվյալների համաձայն` խմբավորումը հիմնել ու ղեկավարել է 38–ամյա մի հայ։ Նրանք 2016 թվականից աշխատել են Չեխիայի ու Սլովակիայի սահմանին։ Ապօրինի ապրանքը շուկային էին հանձնում, մի մասն էլ Ֆրանսիա էին ուղարկում։

Արդյունքում լեհական բյուջեից 14 միլիոն զլոտի կամ ավելի քան երեք միլիոն դոլար է պակասել։

Խմբավորման անդամների մեծ մասը խոստովանել են հանցանքը։ Նրանց ունեցվածքն առգրավվել է, նրանք երկրից չբացակայելու մասին ստորագրություն են տվել։

Նշենք, որ Եվրամիությունում մաքսանենգային ծխախոտները տեղական չեն, այլ բերված են (գնի տարբերության ու ակցիզի պատճառով)։ Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ Չեխիա ու Սլովակիա դրանք տանում էին հետխորհրդային երկրներից, իսկ այնտեղից Եվրամիությունում էին տարածում (օգտվելով մաքսակետերի բացակայությունից)։