ՌԱԴԻՈ

Թովմասյան. ««Հայկական խելքով» դրամապանակներն արդեն տարածում ունեն ավելի քան 130 երկրում»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Volterman հայկական ընկերության տնօրեն Ազատ Թովմասյանը հայտնեց, որ մի քանի ֆրանսիական haute couture ապրանքանիշներ հետաքրքրված են իրենց արտադրանքով։
Sputnik
Ազատ Թովմասյան

«Մեր արտադրանքի նկատմամբ բազմապիսի հետաքրքրություններ կան ֆեյշն ոլորտում։ Լուրջ ատելիեներ և դիզայներներ կան, որ ցանկանում են իրենց արտադրանքը դարձնել «խելացի»` «սմարթ»։ Համագործակցության որոշակի առաջարկներ արդեն ունենք։

«Հայկական խելքով» դրամապանակներն արդեն տարածում ունեն ավելի քան 130 երկրներում, հիմնականում՝ ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում»,–ասաց Թովմասյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերին Volterman–ի մասնագետները կմեկնեն Ֆրանսիա` իրենց հմտություններն այնտեղ սովորեցնելու։