Ողբերգական ավտովթար Արարատում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

36 տարեկան վարորդը ВАЗ 2102-ով մի քանի պտույտ շրջվել է և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 18։20-ի սահմանում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներից մեկը՝ 36 տարեկան Արմեն Առուշանյանը, իր վարած ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ-Տափերական ավտոճանապարհի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդին առաջին օգնություն են ցուցաբերել գյուղացիները, բայց նա Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։