Նիկոլ Փաշինյանը քաղավիացիայի ղեկավար է նշանակել. լուսանկար

Քաղավիացիայի կոմիտեի նոր պետն արտասահմանում կրթված երիտասարդ մասնագետ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հուլիս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյանը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել և ուսում է ստացել Դանիայում։ Ավարտել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցն ու Կոպենհագենի բիզնես դպրոցը։ Աշխատել է միջազգային «FLYR» ընկերությունում, որտեղ զբաղվել է համաշխարհային ավիաընկերությունների հետ համագործակցությամբ։

Վերջին մեկ տարում Ռևազյանը զբաղվել է Հայաստանում «FLYR»-ի հայաստանյան թիմի ձևավորման աշխատանքներով:

Հիշեցնենք,որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Սերգեյ Ավետիսյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 8-ին։

Татевик Ревазян