Փաշինյանի կողմնակիցը լքել է Նոր կյանքը. նրա փոխարեն նոր մարդու կընտրեն

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը ընտրություններից հետո կլքի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի գյուղապետի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում նոր գյուղապետի կընտրեն։ Այս մասին որոշումն ընդունվել է այսօր, ՀՀ կառավարության նիստում։

Նոր Կյանք գյուղը հիմնել են Իրանից հայրենադարձ եղած հայերը, որոնք Մեծ հայրենական պատերազմից հետո են վերաբնակեցվել այստեղ։

Նախկին գյուղապետը` Գագիկ Սարգսյանը, 2018 թվականի հունիսին Արարատի մարզպետ է նշանակվել։ Նոր գյուղապետին կընտրեն հոկտեմբերի 21–ին։

Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է։ Ապրիլին մասնակցել է նրա բողոքի ակցիաներին։ Դրանից առաջ նա պաշտոն էր ստացել։ Փոխարինել էր ՀՀԿ–ական Ռուբեն Աբրահամյանին։