Փաշինյանը ելույթ կունենա Բրյուսելում. վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն և կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Բրյուսելյան այցի ընթացքում նա Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։