Ե՞րբ կհարցաքննեն Յուրի Խաչատուրովին. պատասխանում է ՀՔԾ–ն

Նա Հայաստան կգա այս ամսվա վերջին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Լրատվամիջոցներում ինֆորմացիա է տարածվել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել։

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննվել Մարտի 1-ի գործով. Սողոմոնյան

Նրան ծանուցագիր ուղարկելու լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Այո, ծանուցագիր ուղարկվել է։ Յուրի Խաչատուրովը փոխանցել է, որ հուլիսի վերջին կգա Հայաստան»,–մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։

2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով Խաչատուրովը նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։