Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին

2000 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանից լուսանկար է հրապարակել։ Նա հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Instagram սոցիալական կայքի իր էջում շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլասերներին։

«Մեծ լեգենդների խաղը Երևանում, Հայաստան։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին աջակցության ու ջերմ ընդունելության համար», – գրել է Ֆիգուն։

 

Կիսապաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստը նաև խաղի լուսանկար է հրապարակել. նա հանդես էր գալիս Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում։ Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումն ավելի քան 20 հազար «հավանություն» է ստացել, պորտուգալացու հասցեին ջերմ խոսքերով բազում մեկնաբանություններ են գրվել։

Լեգենդների լեգենդար ֆուտբոլը. ինչպես հայ ֆուտբոլիստները խաղացին հայտնիների հետ

Ֆիգուն 2000 թվականի լավագույն ֆուբոլիստ է ճանաչվել, ներառվել է ՖԻԱ 100 ցանկում։

Հիշեցնենք՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները Եվրոպայից ու Լատինական Ամերիկայից հուլիսի 8-ին ընկերական խաղ են անցկացրել Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ հարավամերիկացիների: