Կաթողիկոսը Կորյուն աբեղային ապաշխարելու շանս է տալիս, նա դեմ է նրան կարգալույծ անելուն

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի նախաձեռնության անդամները դադարեցնեն իրենց գործողությունները ու ապաշխարության ճանապարհով վերադառնան Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող բողոքի ակցիանները, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել այսօր, Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն

ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի անընդունելի համարեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացյալների համար։

Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի՝ հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում էր կայացվել առաջարկելու Նորին Սրբությանը կարգալույծ հռչակելու Կորյուն աբեղա Առաքելյանին։

Այսուհանդերձ, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվեց անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան վանքերից մեկում։