ՊԵԿ–ը ստուգում է Հայաստանի ոստիկանապետի քավորին

ՊԵԿ–ի պետը նրան մեծ պրոֆեսիոնալ է անվանել և չի հրաժարվում իր խոսքերից, սակայն ամեն դեպքում որոշել է ստուգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն ստուգում է օպերատիվ-հետախուզական վարչության ղեկավար Կարեն Կարապետյանի աշխատանքը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանը։ Ստուգումները վերաբերում են նրա ծառայողական գործունեությանը։

Ոստիկանությունը չի պատրաստվում միջամտել կաթողիկոսի հակառակորդների «գործերին»

«Կարապետյանի իրավասությունները չեն դադարեցվել, չկա նաև քրեական գործ։ Ծառայողական հետաքննություն է իրականացվում` կապված չճշտված տեղեկության հետ», — ավելացրեց Անանյանը։

Ավելի վաղ նա Կարապետյանին մեծ պրոֆեսիոնալ էր անվանում և այժմ էլ չի հրաժարվում իր խոսքերից։

«Այո, նա պրոֆեսիոնալ է։ Սակայն մենք դիտարկում ենք որոշակի հարցեր` կապված նրա վարքագծի հետ։ Եթե տեղեկությունները չհաստատվեն, ապա Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ Եթե մասնակի հաստատվի, ապա կքննարկվի նրա աշխատանքի նպատակահարմարությունը։ Իսկ եթե ամբողջությամբ հաստատվի, ապա տվյալները կարող են փոխանցվել հետաքննությանը», — հայտնեց Անանյանը։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կնքահայրն է։