Նոր նշանակում. ո՞ւմ է վստահվել ջրային ոլորտի ղեկավարումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային կոմիտեի նոր նախագահ է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հուլիս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ինեսսա Գաբայանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Այս մասին նշված է կառավարության կայքում։

Գաբայանը «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրն է ու այդ ընկերության տնօրենը։

«Հիդրոէներգետիկա» ընկերությունը զբաղվում է փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվության տրամադրմամբ։

Հիշեցնենք` Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը հրաժարական էր տվել հունիսի 1-ին։