ՌԱԴԻՈ

Բալայան. «Ալիևի հայտարարությունը շատ համեստ է ադրբեջանական ֆանտաստիկայի ֆոնին»

Ադրբեջանի նախագահը հայտարարարել է, որ իրենք դեր ունեն Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։
Sputnik
Գաբրիել Բալայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բավականին համեստ է, եթե դիտարկենք նախորդ հայտարարությունների ֆոնին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Աշխարհում Ալիևի ասածն ընկալվում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ, և սա հերթականն է դրանց շարքից։ Իմ կարծիքով` դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք` որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ասաց նա։

Բալայանը նշեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ` հուլիսի 9-ին, կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։

Փաշինյանի «ծպտյալ» հովանավորն ի հայտ է եկել. կովկասյան «գորշ կարդինալի» հայտարարությունը

«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», — ասել է նա։

Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։