Իջեցնել եկամտահարկը, բարձրացնել ՀՆԱ՞–ն. կառավարությունը հարկային փոփոխություններ կառաջարկի

Օրակարգի առաջարկներից մեկն է` իջեցնել եկամտահարկն ու միաժամանակ բարձրացնել ՀՆԱ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը պետք է սեպտեմբերին ավարտի հարկային բարեփոխումների նախագիծը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ անհրաժեշտ է համալիր բարեփոխումներ անել, որ անընդհատ նոր փոփոխություններ չանել ու չբարդացնել բիզնեսի աշխատանքը։

Հարկային ծառայությունները հասան Սամվել Կարապետյանի ու Վահրամ Բաղդասարյանի օբյեկտներին

Նշենք` օրակարգի գլխավոր գաղափարներից է իջեցնել եկամտահարկն ու միաժամանակ, հնարավոր է, բարձրացնել, ՀՆԱ–ն։ Դա կազդի մթերքների ու ծառայությունների սպառման վրա, սակայն կնպաստի գումարի կուտակմանը։

Հարկային օրենսդրության վերջին նշանավոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 1–ին։ Հիմա հանրապետության բոլոր սննդի կետերը` փոքր ճաշարաններից մինչև ճոխ ռեստորաններ աշխատելու են շրջանառության հարկով։

Դա նշանակում է, որ տնտեսվարողները պարտավոր չեն ապրանքի գնման մասին փաստաթղթեր ներկայացնել (մսի, բանջարեղենի և այլ մթերքի համար)։ Սակայն, եթե դրանք ամեն դեպքում փաստաթղթերով աշխատեն, ապա հարկային նվազեցում կստանան։