Զգուշացեք արևի ճառագայթներից. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: