Հայաստանի դատախազները հին «Վոլգաներով» ու «Լադաներով» չեն շրջի

Դատախազությունն ուզում են վերակազմավորել, իսկ ավտոպարկը` նորացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը աճուրդում «Գազ –3110» 25 հին մեքենա է վաճառելու։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

Աճուրդում վաճառվելու են 1998-2006 թվականների «Վոլգաներն» ու «Լադաները»;

Հիմնավորման մեջ նշվում է, որ մեքենաները վաճառում են դատախազության աշխատակազմի վերակազմավորման պատճառով, նաև ավոտպարկը նորացնելու համար։