ՊՆ-ն շեշտը դնում է բարոյականության վրա. որոշ ընտանիքների միակ տղաներին բանակ չեն տանի

Первый день летнего призыва 2018
Արցախում զոհ տված ընտանիքների միակ որդիները բանակ չեն զորակոչվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից ազատել ընտանիքի միակ արու զավակ այն զորակոչիկին, որի ծնողը, եղբայրը կամ քույրը զոհվել է Հայաստանի զինված ուժերի կազմում մարտական գործողությունների կամ միջազգային պայմանագրերով օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում:

ՀՀ կառավարությունն այս փոփոխությունն ավելի շատ բարոյական, քան իրավական կարգավորում է համարում: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կարծում եմ` սա պետության բարոյական պարտավորությունն է: Եթե ընտանիքն արդեն զոհ է տվել, և մեկ արու զավակ է մնացել, պետական իշխանությունը որոշակի բարոյական պարտավորվածություն ունի նրանց նկատմամբ և պարտավոր է այն օրենքով ամրագրել», — ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ հետաքրքվեց, թե օրենքի ընդունման արդյունքում քանի նման զորակոչիկ կազատվի զինծառայությունից,

Պարզվեց` նրանց թիվը մեծ չէ և տարեցտարի նվազում է:

Первый день летнего призыва 2018
Առանց դպրոցն ավարտելու բանակ չեն գնա. այս տարի դպրոցներում 11 զորակոչիկ աշակերտ կա

Գաբրիել Բալայանը հայտնեց, որ 2013 թվականին նման ընտանիքների զորակոչված միակ արու զավակները 26-ն են եղել, 2014-ին՝ 23-ը, 2015-ին՝ 11-ը, 2016-ին՝ 18-ը, իսկ 2017-ին՝ 16-ը:

Այս տարի ամառային զորակոչի ընթացքում զորակոչվող այդպիսի 7 զինապարտ կա:

Նախագիծն ԱԺ քննարկմանը կներկայացվի վաղը`հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստում: