ՌԱԴԻՈ

Սիմոնյան. «Ո՛չ «Ելքը», ո՛չ ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը չեն քննարկել»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևանի նոր քաղաքապետի ընտրության հարցին։
Sputnik
Ալեն Սիմոնյան

Ո՛չ «Ելք» դաշինքը, ո՛չ ՔՊ-ն չեն քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Իսկ իր առաջադրման մասին խոսելը Սիմոնյանը ժամանակավրեպ է համարում։

«Այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի և ստեղծված իրավիճակում, բնական է, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, փորձում էի իրավիճակին լուծում տալ: Տեսաք, որ անօրինական կերպով ինձ ավագանու անդամությունից զրկեցին, իսկ հիմա դրա մասին խոսելը սխալ է»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, որ Երևանի նոր քաղաքապետ չի ընտրվի, փոխարենը` ավագանին կցրվի, կնշանակվեն նոր ընտրություններ։