Ի՞նչ ակնկալիքներ ունի Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպումից

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովից ակնկալում է, որ արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների դինամիկան կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ուզում եմ` պահպանենք բանակցությունների դինամիկան. այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ` պատասխանելով Բրյուսելում հուլիսի 11–ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ իր ակնկալիքների մասին հարցին։

Հարցին` արդյո՞ք պետք է սպասել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, Մնացականյանը պատասխանեց. «Առաջին հերթին կարող ենք մեր հանդիպմանը սպասել»։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում ու Բաքվում հայտնել էին, որ Մնացականյանն ու Մամեդյարովը Բրյուսելում հուլիսի 11–ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայով հանդիպում կունենան։