Գևորգ Թորոսյան
© Sputnik
Հայաստանի նոր իշխանություններն առաջին հերթին պետք է խոսեն Էդուարդո Էռնեկյանի թիմի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի օդային փոխադրումների անմրցունակ գներին` ասել է ներդրումային և առևտրային քաղաքականության մասնագետ Գևորգ Թորոսյանը։
«Շատ հիասթափեցնող է, որ մեր հայրենակցին պատկանող ընկերությունը չհիմնավորված կերպով ամեն ուղևորից միջինը 20 դոլարից ավելի շահույթ է ստանում։ Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ գործարքը կնքվել է Քոչարյանի կառավարման տարիներին։ Այդ գործարքի մեջ են եղել Դավիթ Հարությունյանը։ Էռնեկյանին տրվել են չլսված շահութաբերության երաշխիքներ»,- ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով, նոր կառավարությունը պետք է դիմի Էռնեկյանին այդ 20 դոլարի վճարումից հրաժարվելու հարցով։