Սուտ է. Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը. պարզաբանում է դեսպանատունը

Դեսպանատունը ստուգել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ են »,- հայտնեցին դեսպանատնից։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: