Սկանդալ ադրբեջանական TV–ում. հայերի երգի պատճառով «հարձակվել» են ադրբեջանցի երգչի վրա

Ադրբեջանական հասարակությունը տարակուսել է. պետական հեռուստաընկերության եթերում հայ կատարողների երգ է հնչել։ Տեսանյութում դիտեք, թե հաղորդման հյուրերն ինչպես են պարում այդ երգի տակ։
Sputnik

Ադրբեջանական N-Brothers հայտնի երաժշտական խմբի առաջին մենակատարներից մեկը` Բրիլիանտ Դադաշևայի զարմիկ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ջամիլը, հայտնվել է սկանդալի կիզակետում։

Հայտնի հաղորդման ժամանակ ադրբեջանցին երգել է «Քո հետքերով» ստեղծագործությունը, որը կատարում են Թուրքմենստանի էստրադայի հայազգի աստղ Կակաջան Ռեջեփովը (առավել հայտնի է Ka-Re մականունով) և հայ երգիչ Սարո Վարդանյանը։

АRB հեռուստաալիքով հեռարձակվող Səhər-səhər առավոտյան զվարճալի շոուի ժամանակ Ջամիլը երգել է այդ ստեղծագործությունը, իսկ շոուի մասնակիցներն էլ ուրախ պարել են։

Հաղորդումից հետո Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել. երաժշտության սիրահարներն իսկույն հասկացել են, որ եթերում հնչել է Ka-Re-ի և Սարոյի երգը։ Նրանք զայրացած հայտարարել են, որ սա բանագողություն է։

Ստորև ներկայացնում ենք երգի բնօրինակը։