Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց

Նախկին քաղաքապետը ներողամտություն է խնդրել բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ համատեղ ճանապարհն ընդհատվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Լուրը պաշտոնապես թողարկել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Նա նաև ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին։

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»,–ասված է Մարգարյանի ուղերձում։

Վերջում արդեն նախկին քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։