Թաիլանդցի երեխաներին փրկելու համար Իլոն Մասկը փոքր սուզանավ է փորձարկում

Գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը սկսել է փոքր սուզանավի փորձարկումներ անել Թաիլանդի քարանձավում մնացած երեխաներին փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ամերիկացի միլիոնատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է SpaceX և Tesla բարձր տեխնոլոգիական ընկերությունները, Twitter-ում հայտնել է մինի սուզանավի փորձարկումները սկսելու մասին։ Նա առաջարկել է այդ սուզանավներն օգտագործել Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասներին փրկելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փորձարկումներն անցկացվում են Լոս Անջելեսում։ Տեսագրությունում, որը գործարարը հրապարակել է Twitter-ում, սուզորդները փորձարկում են մինի սուզանավը, մեկն առջևից քաշում է այն, երկրորդը հետևից հրում է, մյուսները լողում են կողքից։

​Շաբաթ օրը Տհամ Լուանգ քարանձավում հեղեղի հետևանքով արգելափակված դպրոցականների մեկ երրորդին հաջողվել է հանել, փրկարարական գործողությունները շարունակվում են։ Հիշեցնենք, որ մարզիչն ու 12 դեռահասները փակված են մնացել Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում դեռ հունիսի 23-ից։ Երեխաներին հայտնաբերել է ջրասուզակներից մեկը։ Իրավիճակը բարդանում է անդադար լցվող ջրի և թթվածնի պակասի պատճառով։