Լոնդոնի նախկին քաղաքապետը hրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik.  Միացյալ թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել:

Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց

Guardian–ը տեղեկացնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ջոնսոնը պաշտոնից հրաժարվող 3-րդ նախարարն է, որը Brexit-ի հարցում չէր սատարում Թերեզա Մեյի ծրագրերին:

Վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականն ԱԳ նախարարի պաշտոնից և  շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։