Վանա լճի Աղթամար կղզում այս տարի պատարագ կմատուցվի

Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարի պատարագ չէր մատուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Ստամբուլում հարձակման և անարգանքի է ենթարկվել հայկական եկեղեցին

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգը կատարելու արտոնություն է ստացվել:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել:Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի: Եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել տարին մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին: