Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննվել Մարտի 1-ի գործով. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահը պատրաստ է անգամ, որ հարցաքննությունն ամբողջությամբ տեսաձայնագրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը. «Հայկական ժամանակ»

Սողոմոնյանի խոսքով` իրենք պատասխանել են հարցաքննության կանչելու ծանուցմանը և նշել հետևյալը. «Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչև հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»:

Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի։ Ավելին` իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար: