Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը

Պաշտպանության նախարարի որոշումները այն օրերին նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Yerevan Today—ի հետ հարզրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Այս մասին Մարտի 1-ի թեմայով Yerevan Today—ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ամենաքննարկվող խորհրդակցությունը, որը, ըստ լուրերի, այդ օրերի նախագահն անցկացրել է ԶՈւ հրամանատարական կազմի հետ։

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննվել Մարտի 1-ի գործով. Սողոմոնյան

«Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Ինչո՞ւ ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր` գեներալ-լեյտենանտի կոչումով: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար»,–ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Եկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել` կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից:

«Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը»,–նշել է Քոչարյանը:

Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է

Ավելի ուշ, ՀՀ 2–րդ նախագահը անց է կացրել ևս երկու կարճ հանդիպում`ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն են եղել:

«Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից»,–ասել է նախագահը:

Անդրադառնալով այն օրերի Պաշտպանության նախարարին և 0038 հրամանին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: «Պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել»:

Քոչարյանը նշել է, որ որքանով տեղեկացված է`բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին: