Երկու թիմերի կազմերում էլ խաղադաշտ դուրս եկան ֆուտբոլային այնպիսի հնչեղ ազգանուններ, ինչպիսիք են Ռիվալդոն, Բատիստուտան, Կրեսպոն, Ստոիչկովը, Դիդան, Կաֆուն, Բելանովը, Բեբետոն, Սավիոլան, Ալդաիրը, Ջորկաեֆը, Դյուգարին, Սերժինյոն, Լիտմանենը, Ֆիգուն,Գիգզը:
Հաճելի էր, որ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկան նաև Հայաստանի ներկայացուցիչներ Խորեն Հովհաննիսյանն ու Ռոման Բերեզովսկին: Հանդիպումն ավարտվեց 2:5 հաշվով՝ հօգուտ հարավամերիկացիների: Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է դիտարժան ֆուտբոլի գեղեցիկ պահերը: