ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դիակ։ Փրկարարները դիակը մեծ դժվարությամբ են դուրս բերել ձորից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կամրջի վրա հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք, ըստ վարկածի, կարող են պատկանել մահացածին: