Հանրահայտ երգչուհին ու Փաշինյանի կինը հանդիպել են. լուսանկար

Իվետա Մուկուչյանը համատեղ լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հանդիպել են։ Երգչուհին այս մասին հայտնել է Instagram-ի իր էջում և հրապարակել համատեղ լուսանկարը։

«Այսօր հրաշալի հանդիպում ունեցա հիասքանչ Աննա Հակոբյանի` վարչապետի տիկնոջ հետ։ Կարող եմ երաշխավորել, որ մեր երկիր լավ ձեռքերում են»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Դատելով «լայքերի» քանակից ու լուսանկարի մեկնաբանություններից` բաժանորդներին անչափ դուր է եկել լուսանկարը։