ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության Սևանի բաժինը հուլիսի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը կարճ ժամանակ անց մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով:
Ըստ shamshyan.com–ի` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, նրան դանակահարել են իր տան բակում:
Կայքի տեղեկություններով` սպանվածը հովիվ էր, և սպանության կատարելու կասկածանքով կա արդեն անձ, որին ոստիկանները որոնում են։ Կասկածյալը սպանվածի համագյուղացին է: