Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Ցնցումը գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Գեղարքունի մարզի Գավառ քաղաքի մոտ թույլ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է հուլիսի 9-ին, ժամը 15:58-ին։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: