Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. կա զոհ և վիրավորներ

Ավտովթարից վնասվածք ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 56.2 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Հարություն Գևորգյանի վարած Ford Tranist մակնիշի 71 RO 700 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մյասնիկ Մխեյանի վարած УАЗ-3909 մակնիշի 31 ՏՍ 761 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Մ. Մխեյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 54-ամյա Քնարիկ Գրիգորյանը և 28-ամյա Արտուշ Մխեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Ժամեր անց Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ հիվանդանոցում վիրավորներից Մ. Մխեյանը մահացել է։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։