Տեր Եսայի քահանա Արթենյան
© Sputnik
Հոգևորականը նշում է, որ շատերը պահում են խնձոր չուտելու ավանդույթը և մինչև Վարդավառ խնձոր չեն ուտում։ Այս ավանդույթը տարածված չէ, սրա մասին ավելի շատ գիտեն եկեղեցական համայնքներում։
«Երբ մարդիկ համախմբվում են որևէ բանի շուրջ, ձևավորվում են ավանդույթներ։ Հետևաբար մարդիկ, կախված նրանից, թե ինչպես են զգում, հասկանում և մասնակցում տվյալ տոնին, այնքան բյուրեղացված են ծնվում ավանդույթները»,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով` եթե մարդիկ եկեղեցական բուն տոնին մասնակցում են թերի, կիսատ կամ ոչ լիարժեք հասկանալով տոնի խորհուրդը, ավանդույթներն էլ են աղճատվում։