Արագած գյուղում 2 տարեկան երեխան խեղդվել է առվակում

Երեխան կորել է, ապա համագյուղացիները առվակի մեջ հայտնաբերել են նրա դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր 2 տարեկան երեխա է մահացել Արագած գյուղում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի  մարզի Արագած գյուղում 2 տարեկան երեխան է կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և  քաղաքացիները առվակի մեջ  հայտնաբերել և դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին: