Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա զոհ և վիրավոր

Ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացուն տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր` հուլիս 8–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: