Անձրևը «կմիանա՞» Վարդավառի տոնին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության որոշ հատվածներում անձրև կտեղա, և մայրաքաղաքն էլ բացառություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վրկ արագության:

«Հուլիսի 9-ին և 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր` հուլիսի, 8-ին, Երևանի առանձին հատվածներում նույնպես կարճատև անձրև է կանխատեսվում, որը կուղեկցվի ամպրոպով։Երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 15-20մ/վրկ արագության։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի 36-38, գիշերային ժամերին` 24-26 աստիճան տաքություն։