Մառա Բաղդասարյանը շարունակում է զվարճանալ. նրան կրկին բռնացրել են ղեկի դիմաց

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները հերթական վարչական արձանագրությունն են կազմել մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ոստիկանները Մոսկվայում կանգնեցրել են Mercedes մակնիշի մեքենան, որը վարել է Մառա Բաղդասարյանը։ Մեքենան հատուկ կայանատեղի է տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությանը։

Մրցարշավորդ Մառա Բաղդասարյանն ուզում է ազատվել «Մերսեդեսից»

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ` մայրաքաղաքի պետավտոտեսուչները կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան (հավանաբար սա այն մեքենան է, որն աղջիկը վաճառքի է հանել) հուլիսի 7-ի գիշերը։

Ստուգման ժամանակ վարորդը չի ներկայացրել վարորդական իրավունքը։

Բացի այդ, տվյալների բազայում նշված է, որ քաղաքացին մեքենա վարելու իրավունք չունի։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում` իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։

Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեծ Range Rover-ին։ Վթարից հետո 2 մարդ մահացել էր, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։

2017 թվականի մարտին դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։