ՀԱՊԿ–ին մտահոգել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է Հայաստանի և Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ-ի քարտուղարությանը մտահոգել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այն չպետք է սրման նոր փուլի հանգեցնի, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Նա հայտնել է, որ 2018 թվականի հունիսի 11-ն Ալմաթիում, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվ տեղաշարժի և ինժեներական աշխատանքների իրականացման մասին։

«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգությամբ հետևում է դեպքերի զարգացման դինամիկայի մասին տեղեկատվությանը։ Այն չպետք է իրավիճակի սրման նոր փուլի հանգեցնի», — գրված է Խաչատուրովի հայտարարության մեջ։

ՀԱՊԿ քարտուղարությունում համոզված են, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, որը միակն է, ինչպես դա հաստատվել է 2017 թվականի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությամբ, որ միջազգային կառույցի համապատասխան մանդատ ունի։