Ռոնալդոն դիմել է հայերին. տեսանյութ

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդոն տեսուղերձ է հղել Հայաստան գալուց առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կմասնակցի Երևանում կայանալիք լեգենդների խաղին:

Լեգենդար խաղացողը Երևան ժամանելուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով:

«Ողջույն, ես Ռոնալդոն եմ։ Ձեզ կտեսնեմ Հայաստանում հուլիսի 8-ին»,- ասում է նա տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները հուլիսի 8-ին ընկերական խաղ կանցկացնեն Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Եվրոպայի հավաքականի կազմում համաձայնել են դաշտ դուրս գալ Քրիստոֆ Դյուգարին, Ռոբեր Պիրեսը, Սալվատիորե Սկիլաչին, Թոմաս Հելվեգը, Միգել Անխելը, Լուիջի դի Բյաջոն, Դարիո Շիմիչը, Լևան Կոբիաշվիլին, Բենիտո Կարբոնեն, Լյուդովիկ Ժյուլին, Կախա Կալաձեն, Վենսան Կանդելան, Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Ռոման Բերեզովսկին, Դեմետրիո Ալբերտինին, Պաոլո Մալդինին։

Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ դաշտ դուր կգան արգենտինացիներ Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Զանետին, Հեռնան Կրեսպոն։ Ռուսաստանում իր հավաքականի խաղերը դիտելուց հետո, Երևան կժամանի կոլումբիացի Կառլոս Վալդերաման։ Թիմի կազմում ընդգրկված են նաև Ալդաիրը, Ժուլիանո Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան, Դիդան, Իվան Սամորանոն, Անտոնիո Զագոն, Ֆրանցիսկո Լիման, Կառլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն:

Խաղի կազմակերպիչը գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը նմանատիպ խաղ էր կազմակերպել նաև Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ։