ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր առավոտյան այցելեց Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կաթողիկոսի այցի լուսանկարներն ու տեսանյութը։
Հաղորդագրության համաձայն` կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է հղել քաջարի զինվորներին։