Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը

Էմիլիա Արտանյանը մահացել է դժբախտ պատահարից երկու օր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Նշենք, որ Էմիլիա Անանյանը ավտոպատահարի զոհ է դարձել։ Հուլիսի 5-ին Երևանում նրան վրաերթի էր ենթարկել «Կիա» մակնիշի ավտոմեքենան։