Գեղարքունիքում վարորդը վրաերթի է ենթարկել 9 տարեկան երեխային

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքը փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում 22 տարեկան վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 9 տարեկան երեխային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 10:30-ի սահմանում։ Վարորդը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից է, փոքրիկը` նույն գյուղ բնակիչ։

Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցի բանուկ հատվածում վրաերթից հետո վարորդն օգնել է երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է, որ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: