Կաֆուն և ֆուտբոլի մյուս լեգենդներն իսկական տոն են խոստանում հայերին

Երևանի Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում կհանդիպեն համաշխարհային ֆուտբոլի լեգենդները, նրանք ֆուտբոլասերներին իսկական տոն են խոստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայաստանի մայրաքաղաքում ֆուտբոլի համաշխարհային լեգենդների մասնակցությամբ ընկերական խաղն իսկական տոն կդառնա երկրպագուների համար, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կաֆուն։

Աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Կաֆուն առաջին անգամ է եկել Հայաստան։

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։ Երկրպագուների համար վաղվա խաղն իսկական նվեր է լինելու, Երևանում կհավաքվեն հին ընկերները», — ասաց Կաֆուն։

Նրա խոսքով` կարևոր չէ, թե ինչպես կավարտվի խաղը, ամենակարևորը ֆուտբոլասերներին ուրախություն պարգևելն է։

Двукратный чемпион мира в составе сборной Бразилии Кафу на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван

«Բարսելոնայի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովն իր հերթին նշեց, որ Հայաստանում էլի է եղել և միշտ հաճույքով է Երևան եկել։

«Յուրի Ջորկաեֆի հետ միշտ խոսում էինք Հայաստանի մասին, վաղվա խաղից դրական սպասումներ ունեմ։ Վաղը մենք չենք մրցելու, վաղը մեծ տոն է լինելու։ Ջորկաեֆի գործոնը հայկական ֆուտբոլի համար կարևոր է», — ասաց Ստոիչկովը։

Болгарский футболист Христо Стоичков на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կանդելան նշեց, որ ֆուտբոլիստները կփորձեն ուրախացնել բոլոր նրանց, ովքեր սպասում են վաղվա խաղին։

«Մենք չենք մոռանում Ջորկաեֆի արմատների մասին, մեզ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Անձամբ ես վաղը հաղթել եմ ուզում։ Կատակում եմ, ուզում եմ, որ մենք երկրպագուների համար լավ խաղ ցուցադրենք։ Սակայն մենք մեր բնավորությունն ունենք։ Մեզ հրավիրել են, քանի որ ժամանակին մենք խաղում էինք հաղթելու համար և հաղթում էինք։ Մենք կխաղանք հաղթանակի համար», — ասաց Կանդելան։

Футболист сборной Франции Венсан Кандела на пресс конференции накануне матча легенд в Ереване (7 июля 2018). Ереван

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդները հուլիսի 8-ին ընկերական խաղ կանցկացնեն Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Եվրոպայի հավաքականի կազմում համաձայնել են դաշտ դուրս գալ Քրիստոֆֆ Դյուգարին, Ռոբեր Պիրեսը, Սալվատիորե Սկիլաչին, Թոմաս Հելվեգը, Միգել Անխելը, Լուիջի դի Բյաջոն, Դարիո Շիմիչը, Լևան Կոբիաշվիլին, Բենիտո Կարբոնեն, Լյուդովիկ Ժյուլին, Կախա Կալաձեն, Վենսան Կանդելան, Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Ռոման Բերեզովսկին, Դեմետրիո Ալբերտինին, Պաոլո Մալդինին։

Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ դաշտ դուր կգան արգենտինացիներ Գաբրիել Բատիստուտան, Խավյեր Զանետին, Հեռնան Կրեսպոն։ Ռուսաստանում իր հավաքականի խաղերը դիտելուց հետո, Երևան կժամանի կոլումբիացի Կառլոս Վալդերաման։ Թիմի կազմում ընդգրկված են նաև Ալդաիրը, Ժուլիանո Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան, Դիդան, Իվան Սամորանոն, Անտոնիո Զագոն, Ֆրանցիսկո Լիման, Կառլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն:

Խաղի կազմակերպիչը գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը նման խաղ էր կազմակերպել նաև Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ։