Վարդավառին հաջորդող երկուշաբթին աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ. պատասխանում է նախարարը

Վերջին տարիներին եկեղեցու տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային էին, այդ պատճառով էլ շատերին հուզում է այն հարցը, թե ինչ են անելու Վարդավառին հաջորդող օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բուժաշխատողներին հիշեցնում է, որ հուլիսի 9-ն աշխատանքային օր է։

«Ուզում եմ բոլորին և հատկապես բուժաշխատողներին հիշեցնել, որ աշխատանքային օր տեղափոխելու մասին կառավարության որոշում չի ընդունվել»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա։

Նախարարը շեշտել է` եկող երկուշաբթին սովորական աշխատանքային օր է։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է, և տարիներ շարունակ մարդիկ այդ օրերին չէին աշխատում։