ՌԱԴԻՈ

Թամազյան. «Երեխաներին ուղղված գովազդների սահմանափակում է լինելու»

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կառավարությունում շրջանառվող նախագծերի փաթեթի մասին, որի դրույթներից մեկը վերաբերում է երեխաներին ուղղված գովազդին։
Sputnik
Կարեն Թամազյան

Կառավարությունում շրջանառվում է նախագծերի փաթեթ, դրանում ներառված է մի դրույթ, ըստ որի` դրսում կազմակերպած և փաստացի անվերահսկելի կազմակերպությունների գործունեությունը որոշակիորեն կսահմանափակվի։ Խոսքը վերաբերում է խաղային բիզնեսին։

Օրենսդրական փաթեթով սահմանափակումներ են նախատեսվում գովազդների, խաղային ապարատների վերաբերյալ։

Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը և երեխաներին ուղղված գովազդների սահմանափակում է լինելու։