Զբոսավարները կարո՞ղ են նպաստել զբոսաշրջության զարգացմանը. ասուլիս

Հուլիսի 9-ին, ժամը 13:00-ին Sputnik մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ «Զբոսաշրջային Հայաստան. զբոսավարները կարո՞ղ են նպաստել զբոսաշրջության զարգացմանը» թեմայով:
Sputnik

Շատերը Հայաստանն անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Այսօր Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում զբոսաշրջային երկիր դառնալու համար: Արդյո՞ք այսօր կա նման հնարավորություն: Ի՞նչ կհասկանա զբոսաշրջիկը բաց երկնքի տակ գտնվող թանգարանում, եթե կողքին չլինի արհեստավարժ զբոսավար: Ինչպե՞ս նախապատրաստել զբոսավարներին, ի՞նչ լեզուներ նրանք պետք է իմանան: Այս և այլ հարցերի շուրջ կխոսեն «Զբոսաշրջային Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը և պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանը:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: